Ռոհանի. Իրանի պաշտպանական և սպառազինական կարողությունը բխում է տարծաշրջանի շահերից
https://parstoday.ir/hy/news/iran-i124203-Ռոհանի._Իրանի_պաշտպանական_և_սպառազինական_կարողությունը_բխում_է_տարծաշրջանի_շահերից
Նշելով, որ Իսլամական հանրապետությունն իր զենքն ու հնարավորությունները օգտագործում է երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, Իրանի նախագահն ասել է. «Իրանի պաշտպանությունն ու զենքի ուժը բխում են ամբողջ տարածաշրջանի շահերից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2020 12:51 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի պաշտպանական և սպառազինական կարողությունը բխում է տարծաշրջանի շահերից

Նշելով, որ Իսլամական հանրապետությունն իր զենքն ու հնարավորությունները օգտագործում է երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, Իրանի նախագահն ասել է. «Իրանի պաշտպանությունն ու զենքի ուժը բխում են ամբողջ տարածաշրջանի շահերից»:

Չորեքշաբթի կառավարության նիստում Հասան Ռոհանին հարևան երկրներին կոչ է արել զգոն լինել ԱՄՆ-ի քայլերի նկատմամբ և ընդգծել է.«Տարածաշրջանի երկրները պետք է զգույշ լինեն, որ նրանք չթալանեն տարածաշրջանի ժողովրդների ռեսուրսները և որոշ երկրների զենք չվաճառեն՝ իրենց հարևաններին ռմբակոծելու համար»: 

Ռոհանին հավելել է, որ Իրանը կայունություն է փնտրում տարածաշրջանում և եթե տարածաշրջանային կայունության կողմնակից չլինռր,  իր հարավային հարևաններից ոմանք այսօր չէին լինի:

Ռոհանին նաև ընդգծել է, որ Անվտանգության խորհրդում  ԱՄՆ հակաիրանական նախագծի հաստատումը ՀԳՀԾ-ի կոպիտ խախտում կլինի, ընդգծելով. «Վաշինգտոնը ձախողվելու է Թեհրանի դեմ և Իրանը հաղթելու է օրենքով և կանոնակարգերով և ազգային շահերով»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio