Ռոհանի.«Իրանի պանծալի ազատորդիները զարմացրել են աշխարհին»
https://parstoday.ir/hy/news/iran-i124356-Ռոհանի._Իրանի_պանծալի_ազատորդիները_զարմացրել_են_աշխարհին
ԻԻՀ նախագահը ազատորդիների՝ (նախկին գրերիներ) իսլամական հայրենիք վերադառնալու օրվա առիթով հղած ուղերձում ասել է.«Իրանի պանծալի ազատորդիները զարմացրել են աշխարհին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2020 08:56 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի պանծալի ազատորդիները զարմացրել են աշխարհին»

ԻԻՀ նախագահը ազատորդիների՝ (նախկին գրերիներ) իսլամական հայրենիք վերադառնալու օրվա առիթով հղած ուղերձում ասել է.«Իրանի պանծալի ազատորդիները զարմացրել են աշխարհին»:

2020 թվականի օգոստոսի 16-ը պանծալի ազատորդիների Իսլամական Իրան վերադառնալու օրվա տարելիցն է:

Կիրակի օրը այս առիթով  «Փայլուն ադամանդներ» ազգային կոնգրեսին հղած ուղերձում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Իրանի այսօրվա անկախությունն ու անվտանգությունը պարտական ենք  այն մարդկանց  վեհանձնությանն ու նվիրվածությանը, ովքեր խիզախորեն պատերազմել  են հանուն համակարգի և երկրի պաշտպանության և  բաասական ռեժիմի գաղտնի բանտերում դիմացել են գերության դառը և ցավոտ գիշերներին,զարմացնելով ու հիացմունք պատճառելով ողջ աշխարհին»:

Ռոհանին հավելել է.«Իրանի ժողովուրդը հպարտանում է իր թանկագին ազատորդիների դիմացկունությամբ ու տոկունությամբ»:

1990 թվականի օգոստոսին(Իրանական 1369 թ. մորդադ ամսի 26-ին) Իրաքի բաասական ռեժիմի գաղնտի բանտերում տարիներ գերությունից հետո,Իսլամական Իրան վերադարձան պանծալի ազատորդիները: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio