Ռոհանի. Իրանի պաշտպանական ջանքերը հիմնված են զսպման ռազմավարության վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i124523-Ռոհանի._Իրանի_պաշտպանական_ջանքերը_հիմնված_են_զսպման_ռազմավարության_վրա
ԻԻհ նախագահը, Պաշտպանության նախարարության և զինված ուժերի աջակցման ազգային նվաճումների շահագործման արարողության ժամանակ ասել է. «Պաշտպանության ոլորտում Իսլամական հանրապետության բոլոր ջանքերը հիմնված են զսպման և երկրի պաշտպանական ռազմավարության վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2020 13:19 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի պաշտպանական ջանքերը հիմնված են զսպման ռազմավարության վրա

ԻԻհ նախագահը, Պաշտպանության նախարարության և զինված ուժերի աջակցման ազգային նվաճումների շահագործման արարողության ժամանակ ասել է. «Պաշտպանության ոլորտում Իսլամական հանրապետության բոլոր ջանքերը հիմնված են զսպման և երկրի պաշտպանական ռազմավարության վրա»:

Հինգշաբթի օրը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ հարևանները պետք է վստահ լինեն, որ Իսլամական հանրապետության պաշտպանությունն իրենց օգտին կլինի: Նա հավելել է.«Իրանը երբեք պատերազմ չի սկսել, հատկապես Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո»:

Ռոուհանին նաև շնորհակալություն է հայտնել Իրանի Պաշտպանության նախարարությանը՝  Ղասեմ Սուլեյմանի անունով կոչված բալիստիկ հրթիռի և  Աբու Մեհդիի անունով կոչված կրուիզային հրթիռի արտադրական գիծը բացելու համար և հավելել. «Նահատակ Ղասեմ Սուլեյմանին սիրված էր Իրանի ժողովրդի և ողջ տարածաշրջանի ժողովրդի կողմից  և նրա զինակից  նահատակ Աբու Մահդին նույնպես մեծ դեր խաղաց տարածաշրջանում, հատկապես Իրաքում, ԻԼԻՊ-ի դեմ պայքարում»:

Իրանի նախագահը բարձր է գնահատել երկրում գիտնականների, համալսարանների և գիտելիքահեն ընկերությունների և պաշտպանական արդյունաբերության առաջընթացը և շեշտել. «Իրանը աշխարհում պաշտպանական արդյունաբերության ոլորտում 23-րդ տեղից բարձրացավ 14-րդ տեղը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio