Ռոհանի. Դիմադրողական տնտեսության գործադրումն Իրանի կառավարության առաջնահերթ խնդիրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i124634-Ռոհանի._Դիմադրողական_տնտեսության_գործադրումն_Իրանի_կառավարության_առաջնահերթ_խնդիրն_է
Իրանի նախագահն ասել է. «Տնտեսական դիմացկանության խթանումը և դիմադրողական տնտեսության քաղաքականությունը կյանքի կոչելը Իսլամական Հանրապետության կառավարության բոլոր գործողությունների և ջանքերի առանցքն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2020 13:26 Asia/Tehran
  • Ռոհանի. Դիմադրողական տնտեսության գործադրումն Իրանի կառավարության առաջնահերթ խնդիրն է

Իրանի նախագահն ասել է. «Տնտեսական դիմացկանության խթանումը և դիմադրողական տնտեսության քաղաքականությունը կյանքի կոչելը Իսլամական Հանրապետության կառավարության բոլոր գործողությունների և ջանքերի առանցքն են»:

Կիրակի օրը Իրանի կառավարության կապինետի տեսակապի միջոցով կայացած նիստին, որին մասնակցել է նաև իսլամական հեղափոխության  մեծարգո առաջնորդը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«2014 թվականին նավթի գների անկում և 2018-ին տնտեսական պատժամիջոցների կիրառումը և կորոնավիրուսի բռնկումը ծանր տնտեսական ցնցում էին, որը Իրանի կառավարությունը կարողացավ կառավարել ՝ ապավինելով դիմադրության տնտեսության քաղաքականությանը»:

Ներկայացնելով զարգացած երկրներում տնտեսական աճի անկման տվյալները, Ռոհանին դրական է գնահատել Իրանի իրավիճակը  և հավելել.«Առողջապահության ոլորտի զարգացման նախագծի գործադրումը, կապի ենթակառուցվածքների և էլեկտրոնային կառավարման ոլորտում առկա առաջընթացը և գիտելիքահեն ընկերությունների զարգացման առաջընթացը, վերջին տարիներին կառավարության արած քայլերն են, որոնք օգնելու են չոզոքացնել  կորոնավիրուսի բացասական հետևանքները»:

Իրանի նախագահը, նշել է, որ վերջին 7 տարիների ընթացքում Իրանի  նավթաքիմիական և պողպատե արդյունաբերության արտադրությունը գրեթե կրկնապատկվել է, հավելելով  «Երկրի եկամուտները նավթաքիմիական արտադրումների արտահանումից 11 միլիարդ դոլարից հասել են 25 միլիարդ դոլարի, իսկ հաջորդ տարի՝ նավթաքիմիական արդյունաբերության երրորդ  փոլի պլանի ավարտին այդ եկամուտները հասնելու են 37 միլիարդ դոլարի»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio