Ռոհանի. Իրանի գազամատակարարման ցանցն աշխարհում եզակի է
ԻԻՀ նախագահը Իրանում գազի մատակարարման ցանցը եզակի է անվանել աշխարհում և ասել, որ 17 հազար գյուղ միացված է երկրի գազի ցանցին և երկրում 89 էլեկտրակայանի վառելիքը մատակարարվում է գազով:
Երկուշաբթի օրը Հասան Ռոհանին նավթի նախարարության ազգային պլանների շահագործման արարողության ժամանակ ընդգծլով երկրում գազի արդյունաբերության կարևորությունը, հավելել է, որ գազային արդյունաբերությունը, որը արտադրում է մաքուր էներգիա, կնպաստի երկրի զարգացմանը և այն որ դա ենթակառուցվածքային արդյունաբերությունն է, որ աշխատացնում է ավելի մեծ նավթաքիմիական արդյունաբերությունը և Իրանը կապել է հարևանների հետ:
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ իրանական գազը արտահանվում է Թուրքիա և Իրաք և ապահովվել է արևելյան երկրներ գազի արտահանման հնարավորությունը և այս առումով գազամուղը ձգվել է մինչև Պակիստանի սահման:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian