Իրանում շահագործման են հանձնվել արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտի երեք նախագծեր
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը տեսակապի միջոցավ կատարել է արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտի ազգային երեք նախագծերի բացումը՝ Յազդ (կենտրոնական Իրան), Ֆարս (հարավային Իրան) և Քուրդիստան (արևմտյան Իրան) նահանգներում:
Յազդ նահանգի Արդաքան պողպատե համալիրի սպունգանման երկաթի արտադրամասը, տարեկան 960 հազար տոննա արտադրական հզորությամբ, Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում տարեկան 3 հազար կցորդով բեռնատարների արտադրության գործարանը և Քուրդիստան նահանգի Քորվեհ քաղաքում 2 տոննա ոսկու ձուլակտորների արտադրական հզորությամբ գործարանի աշխատանքը մեկնարկել է ազգային նախագծերի բացման քսաներորդ շաբաթվա ընթացքում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian