Ռոհանի.«Պատժամիջոցները Իրանի համար առաջադիմության առիթ էին»
https://parstoday.ir/hy/news/iran-i124711-Ռոհանի._Պատժամիջոցները_Իրանի_համար_առաջադիմության_առիթ_էին
Իրանի նախագահն ասել է.«Պատժամիջոցների խստացման հարցում թշնամիների կարևորագույն նպատակը հասարակական խառնաշփոթ ստեղծելն ու բառի բուն իմաստով համակարագի փլուզումն էր, որ Իրանի կառավարության ու ժողովրդի միասնության շնորհիվ պարտության մատնվեց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2020 14:46 Asia/Tehran
  • Ռոհանի.«Պատժամիջոցները Իրանի համար առաջադիմության առիթ էին»

Իրանի նախագահն ասել է.«Պատժամիջոցների խստացման հարցում թշնամիների կարևորագույն նպատակը հասարակական խառնաշփոթ ստեղծելն ու բառի բուն իմաստով համակարագի փլուզումն էր, որ Իրանի կառավարության ու ժողովրդի միասնության շնորհիվ պարտության մատնվեց»:

Երեքշաբթի օրը երկրի ԶԼՄ-ների ավագ տնօրենների հետ  կառավարության շաբաթվա առիթով կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով գլոբալ մասշտաբով Իրանի դիվանագիտության հեղինակությանը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հակաիրանական ջանքերի պարտությունը համարել է ԻԻՀ-ի քաղաքական հեղինակության ապացույցը: 

Շեշտը դնելով Իրանի պաշտպանական կարողության ավելացման և գաիտելիքահենք տնտեսության վրա, Ռոհանին հստակեցրել է.«Գիտելիքահենք ընկերությունների թիվը 55-ից հասել է հազար 200-ի, ինչը 95 անգամ աճ է ցույց տալիս»:

Նելով, որ ներկրումների համեմատությամբ ոչ-նավթային արտահանումները ավելացել են, Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հստակեցրել է.«Նավթից երկրի բյուջեի կախվածությունը նվազել է և անցնող 42 տարիների ընթացքում առաջին անգամ միանիշ է դարձել: Այս առիթը ստեղծվեց Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության գործադրումից հետո»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio