Իրանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Շանհայի համագործակցության կազմակերպության հետ
(last modified Fri, 04 Sep 2020 14:14:04 GMT )
Սեպտեմբեր 04, 2020 18:44 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Շանհայի համագործակցության կազմակերպության հետ

Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Թեհրանի պատրաստակամությունը խորացնելու հարաբերություններն այս կազմակերպության հետ:

Չինաստանում Իրանի  դեսպան Մոհամադ Քեշավարզադեն ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է  Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովի հետ:

Նորովը հանդիպման ժամանակ նշել է, որ երկու կողմերը համագործակցության մեծ ներուժ ունեն  ոլորտներում, հատկապես առևտրի, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականի հունիսին Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից, իսկ 2017-ի հունիսին նրան են  միացել  Հնդկաստանն ու Պակիստանը:

Իրանը, Հայաստանը,  Աֆղանստանը, Մոնղոլիան և Բելառուսը ՇՀԿ դիտորդ անդամներ են:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio