Խաթիբզադե. Արտաքին քաղաքականության հավասարակշռությունն իրանի դիվանագիտության սկզբունքն է
(last modified Mon, 07 Sep 2020 12:55:18 GMT )
Սեպտեմբեր 07, 2020 17:25 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Արտաքին քաղաքականության հավասարակշռությունն իրանի դիվանագիտության սկզբունքն է

Իրանի ԱԳՆ խոսնակը, նշելով, որ Հնդկաստանի հետ Իրանի հարաբերությունները բազմաբնույթ են և խորը, ասել է. «Թեհրանը վարում է արտաքին քաղաքականություն, որտեղ պաշտպանական, մշակութային, գիտական ​​և հանրային դիվանագիտությունն ունեն իրենց առանձին տեղերը»:

«Իրանը, որպես տարածաշրջանի գլխավոր տերություններից մեկը, կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում և այդ առումով կառուցողական համագործակցություն է ծավալում հարևան երկրների հետ», - երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Սաիդ Խաթիբզադեն:

Խաթիբզադեն անդրադարձել է նաև շվեյցարական ֆինանսական ալիքին,ա սելով. «Իրանը ֆինանսական խոշոր ռեսուրսներ ունի աշխարհում, սակայն ԱՄՆ-ն անամոթաբար թույլ չի տալիս, որպեսզի դրանք մտնեն այս ֆինասնական ալիքի մեջ»:

Խոսելով Իրանի երկու միջուկային համալիրներ  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքի թույլտվությանը, Խաթիբզադեն հավելել է, որ դրանք կապ չունեն ՀԳՀԾ-ի հետ և իրականացվում են երաշխիքային համաձայնագրի շրջանակներում:

Իրանի արտգործնախարարության խոսնակն անդրադառնալով  լրտեսական բազա ստեղծելու ԱՄԷ-ի և Իսրայելի ջանքերին, ասել է. «ԱՄԷ-ն սխալ է ընկլալել  իր դիրքերը տարածաշրջանում և աշխարհում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերն աշխարհում»:

Նա նշել է, որ Իրանն ակնկալում է, որ ԱՄԷ-ն կփոխհատուցի իր սխալները, հավելելով. «Իրանը ոչ մեկի հետ չի կատակում իր ազգային անվտանգության վերաբերյալ  և հստակորեն փոխանցել է այդ ուղերձը Պարսից ծոցի տարածաշրջանի իր հարևաններին»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio