Ռոհանի. Սպիտակ տան ղեկավարները մարդկայնությունից գաղափար չունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i125385-Ռոհանի._Սպիտակ_տան_ղեկավարները_մարդկայնությունից_գաղափար_չունեն
ԻԻՀ նախագահը, անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սահմանած կոշտ պատժամիջոցներիբն ասել է, որ Սպիտակ տան ղեկավարներն մարդկայնությունից գաղափար չունեն:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2020 08:39 Asia/Tehran
  • Ռոհանի. Սպիտակ տան ղեկավարները մարդկայնությունից գաղափար չունեն

ԻԻՀ նախագահը, անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սահմանած կոշտ պատժամիջոցներիբն ասել է, որ Սպիտակ տան ղեկավարներն մարդկայնությունից գաղափար չունեն:

Շաբաթ օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարիա զգային շտաբի նիստում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում,  աշխարհը  ցույց տվեց իր իրական դեմքը: Նա հավելել է, որ այդ ժամանակ ոչ միայն չչեղարկվեցին հակաիրանական պատժամիջոցներն այլ նաև ԱՄՆ-ն թույլ չտվեց հաստատել 5 միլիարդ դոլար  վարկ ստանալու Իրանի դիմումը:

Ռոհանին հավելել է որ Իրանի ակտիվները գտնվում են բարեկամ երկրների բանկերում, սակայն  նրանք պատրաստ չեն ազատել գումարներն ԱՄՆ-ի ճնշումների պատճառով, ինչը աննախադեպ է:

Նա նշել է, որ կորոնավիրուսի ճգնաժամի սկզբում եվրոպական և ամերիկյան երկրներում մարդիկ շտապում էին խանութներ և դիմակներն օդանավակայաններում մի երկրից մյուսն էին փոխանցվում, հավելելով, որ Իրանում կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ խտրականություն չի եղել  էթնիկ պատկանելության, դավանանքի և նույնիսկ իրանցու և ոչ իրանցու միջև: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio