Ռոհանի. Ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ԱՄՆ փորձն ապարդյուն է
https://parstoday.ir/hy/news/iran-i125550-Ռոհանի._Ձգանի_մեխանիզմն_ակտիվացնելու_ԱՄՆ_փորձն_ապարդյուն_է
Իրանի իսլամական հանրապետության նախագահը ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ԱՄՆ-ի փորձը ձախողված է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2020 12:22 Asia/Tehran
  • Ռոհանի. Ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ԱՄՆ փորձն ապարդյուն է

Իրանի իսլամական հանրապետության նախագահը ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ԱՄՆ-ի փորձը ձախողված է համարել:

Չորեքշաբթի օրը կառավարության նիստում անդրադառնալով Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու նպատակով ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ԱՄՆ ջանքերին, Հասան Ռոհանին ասել է, որ ձգանի մեխանիզմը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների համար: Նա հավելել է. «ԱՄՆ-ը դուրս է եկել այս միջազգային պայմանագրից և ձգանի մեխանիզմն ակտիվացնելու իրավասություն չունի»: 

Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է նոր դավադրություն սկսել Իրանի ժողովրդի դեմ, հավելելով, որ Անվտանգության խորհրդի և եվրոպական երեք երկրների անդամները դեսպանների մակարդակով, Չինաստանը և Ռուսաստանը և ԱԽ-ի մյուս անդամները դեմ են հանդես եկել ձգանի մեխանիզմին, հետևաբար ԱՄՆ-ը չի կարող օգտագործել ՀԳՀԾ-ում ներգրավված մեխանիզմները Իրանի դեմ Անվտանգության խորհրդի  կողմից սահմանված պատժամիջոցները վերադարձնելու համար: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նախազգուշացրեց, որ Իսրայելի հետ հարաբերությունների վերսկսման բոլոր լուրջ հետևանքները կրում են այն երկրները, որոնք հարաբերություններ հաստատեցին Սիոնիստական ​​ռեժիմի հետ՝ խախտելով տարածաշրջանային կանոնները և անվտանգությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio