Զարիֆ. Սեպտեմբերի 20-ին որևէ բան տեղի չի ունենա
(last modified Fri, 18 Sep 2020 05:12:29 GMT )
Սեպտեմբեր 18, 2020 09:42 Asia/Tehran
  • Զարիֆ. Սեպտեմբերի 20-ին որևէ բան տեղի չի ունենա

Անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոն վերականգնելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը Թվիթերում գրել է. «Սեպտեմբերի 20-ին որևէ բան տեղի չի ունենա»:

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին սխալվում է», - հինգշաբթի օրը Թվիթերում գրել է Մոհամադ Ջավադ Զարիֆը, հավելելով. «Սեպտեմբերի 20-ին ոչ մի նոր բան տեղի չի ունենա: Բավական է, կարդացեք 2231 բանաձևը»:

Չնայած 2 տարի առաջ ԱՄՆ-ն դուսր եկավ ՀԳՀԾ-ից,  հիմա հայտարարում է, որ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, Վաշինգտոնը դեռևս հանդիսանում է ՀԳՀԾ-ի անդամ և իրավունք ունի  2231 բանաձևի հիմամբ, ակտիվացնել տարաձայնությունների կարգավորման «ձգանի մեխանիզմը», որով վերականգնվում են հակաիրանական բոլոր պատժամիջոցները:  

ԱՅս հայտարարությունն արժանացել է Անվտանգության խորհրդի անդամների, մասնավորապես Ռուսաստանի և Չինաստանի քննադատությանը:

Եվրոպական եռյակը (Ֆրանսիա, Գերմանիա և Բրիտանիա) նույնպես Անվտանգության խորհրդի նախագահին նամակներ է հանձնել, որոնցում դեմ է  արտահայտվել  ԱՄՆ-ի հայտարարություններին»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio