Իրան. Սիոնիստական ​​ռեժիմի միջուկային զենք սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i125631-Իրան._Սիոնիստական_ռեժիմի_միջուկային_զենք_սպառնալիք_է_համաշխարհային_անվտանգության_համար
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի միջուկային զենքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության և կայունության համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 18, 2020 13:30 Asia/Tehran
  • Իրան. Սիոնիստական ​​ռեժիմի միջուկային զենք սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի միջուկային զենքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության և կայունության համար:

Հինգշաբթի օրը,  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է.«Անտեսելով տարածաշրջանային և միջազգային օրինական մտահոգությունները և մերժելով միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) միանալը, այս ռեժիմը և նրա կողմնակիցները խախտում են միջազգային բոլոր նորմերն ու կանոնակարգերը»:

Քազեմ Ղարիբաբադին  անդրադառնալով  գլխավոր ասամբլեայի որոշումները կյանքի կոչելու գործում ՄԱԳԱՏԷ-ի դերակատարությանը, և ընդգծելով Թեհրանի դիրքորոշումը միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելքի վերաբերյալ շեշտել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չպետք է ազդվի քաղաքական նկատառումներից և որ մասնագիտական ​​տրամաբանությունը պահանջում է, որպեսզի գործակալությունը քայլեր ձեռնարկի ողջ Մերձավոր Արևելքում երաշխիքներ գործադրելու համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio