Ռոհանի. Եթե ԱՄՆ-ը ցանկանա բռնության դիմել, կարժանանա Իրանի կոշտ պատասխանին
ԻԻՀ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քղաքկանությունը դարձել է Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման պատճառ, հավելելով. «Եթե ԱՄՆ-ը ցանկանա բռնության դիմել, կարժանանա Իրանի կոշտ պատասխանին»:
«2020 թ. Սեպտեմբերի 20-ը հիշարժան օր կդառնա դիվանագիտության պատմության մեջ», - կիրակի օրը կայացած կառավարության նիստում ասել է Հասան Ռոհանին, հավելելով, որ Թեհրանը չի ենթարկվել և չի ենթարկվելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող բռնություններին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ Իրանի նկատմամբ զենքի արգելքը, վերականգնվելու են սեպտեմբերի 20-ի կեսգիշերից
Իրանի նախագահը հավելել է. «Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնության կողմից Միացյալ Նահանգների անօրինական և սխալ պահանջի մերժումից հետո, Վածինգտոնի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ըմբոստություն»:
Ռոհանին ասել է, որ ԱՄՆի-ի դիմումը և նամակը անտեսելու Անվտանգության խորհրդի որոշումը լավագույն քայլն էր, որ կազմակերպությունը կարող էր անել Միացյալ Նահանգների դեմ:
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, ովքեր վերջին ամսվա ընթացքում դիմադրել էին ԱՄՆ ապօրինի խնդրանքին, հավելելով. «Եթե ՀԳՀԾ-ի անդամները պահպանեն այս համաձայնագրով սահմանված բոլոր պարտավորությունները, Իրանը կվերադառնա համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian