Ժանետ Տիգրանուհի Լազարյան
https://parstoday.ir/hy/news/iran-i125749-Ժանետ_Տիգրանուհի_Լազարյան
Ժանետ Տիգրանուհի Լազարյան Իրանահայ լրագրող, արվեստագետ, «Լազար» արտ-մոդեռն թանգարան ցուցահանդեսի հիմնադիր:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2020 17:00 Asia/Tehran
  • Ժանետ Տիգրանուհի Լազարյան

Ժանետ Տիգրանուհի Լազարյան Իրանահայ լրագրող, արվեստագետ, «Լազար» արտ-մոդեռն թանգարան ցուցահանդեսի հիմնադիր:

Ժանետ Տիգրանուհի Լազարյանը ծնվել է 1940 թվականին Թեհրանում, Նախիջևանից գաղթած ընտանիքում։ Տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել Սպահանում ու Թեհրանում։ Այնուհետև բարձրագույն կրթությունը շարունակել է Լոնդոնի Թագավորական քոլեջում, որտեղ էլ մասնագիտացել է համաշխարհային արվեստի պատմության մեջ: 1967 թվականից լույս են տեսել առաջին հոդվածները պարսկական «Ֆերդոսի» ամսագրում՝ գեղանկարչության, երաժշտության ու կինոյի մասին:2001 թվականին հայաստանցի և իրանահայ ժամանակակից նկարիչների գործերի ցուցահանդես է կազմակերպել Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում, իսկ 2004 թվականին՝ Հայաստանի ազգային թանգարանում Իրանի 3 սերնդի նկարիչների գործերի ցուցահանդես: 2002 թվականին Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի հիմնած «Քաղաքակրթությունների երկխոսություն» կազմակերպության կողմից հրատարակվեց Ժանետ Լազարյանի պարսկերենով կազմած «Իրանահայոց հանրագիտարան»-ը, որը վերահրատարակվեց 2009 թվականին: 2012 թվականին ՀՀ Մշակույթի նախարարության ՀՀ-ում Իրանի դեսպանության Մշակույթի կենտրոնի աջակցությամբ հրատարակվեց նույն գրքի հայերեն տարբերակը, որի թարգմանիչն է Ժորժ Աբրահամյանը: