Ռոհանի. Քառասուն տարվա դիմադրության արդյունքնիրանցիների աչալրջությունն է թշնամիների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i125777-Ռոհանի._Քառասուն_տարվա_դիմադրության_արդյունքնիրանցիների_աչալրջությունն_է_թշնամիների_դեմ
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ քառասուն տարվա դիմադրության արդյունքնիրանցիների աչալրջությունն է թշնամիների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 07:44 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ քառասուն տարվա դիմադրության արդյունքնիրանցիների աչալրջությունն է թշնամիների դեմ:

Սեպտեմբերի 21-ը իրանական օրացույցում Սրբազան պաշտպանության շաբաթվա սկիզբն է:

1980-ի սեպտեմբերի 21-ին Իրաքի բռնապետ Սադդամի ռեժիմի զավթիչ բանակը, կարծելով, որ մեկ շաբաթվա ընթացքում կգրավի Թեհրանը, լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ կիրառելով մեծ քանակությամբ զինտեխնիկա:

Երեքշաբթի օրը, Սրբազան պաշտպանության շաբաթվա կապակցությամբ հղած հաղորդագրության մեջ Հասան Ռոհանին հայտարարել է, որ  Սրբազան պաշտպանությա պաշտպանությունն իրանցիների վճռականության, ազատության և զոհաբերության ապացույցն էր, որը կարողացավ հավերժացնել իր փառահեղ հաղթանակը պատմության էջում:

Ռոհանին հավելել է, որ Սրբազան պաշտպանության տարիների նահատակները Իրանի  և աշխարհի բոլոր իսլամական հասարակությունների ու ազատասեր մարդկության համար օրինակ դարձան:

ԻԻՀ նախագահը նաև նշել է,  որ նահատակ  Ղասեմ Սուլեյմանին  մեկն է այն մեծաթիվ քաջերից, ովքեր փայլուն հաղթանակներ են կերտել ճշմարտության համար մղվող պայքարի  ճակատներում և թաքֆիրականներիի և ահաբեկիչների դեմ պայքարում. նա նշել է. «Իրանի ժողովուրդը  գնահատում է Սրբազան պաշտպանության նահատակների  պաշտպանների արիությունն ու զոհաբերությունները, ովքեր մինչև արյան վերջին կաթիլը կանգնեցին ի պաշտպանություն իրենց հայրենիքի, և մարդկանց գիտակցական  ներկայությունը բոլոր ասպարեզներում, մշտապես վառ են պահում նահատակների վառած ջահը»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio