Զարիֆ. Չնայած պատժամիջոցներին, հարևանների հետ Իրանի համագործակցությունը շարունակվում է
Իրանի արտգործնախարարը հայտարարելով ռազմական համագործակցության վերաբերյալ Թեհրան-Մոսկվա բանակցությունները շարունակելու մասին, հավելել է. «Չնայած պատժամիջոցներին, հարևանների հետ Իրանի համագործակցությունը շարունակվում է»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ Sputnik– ին ասել է. «Իրանն ու Ռուսաստանը շատ լուրջ բանակցություններ են վարել ռազմական համագործակցության վերաբերյալ»:
Զարիֆը հստակեցրել է.«Չնայած Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներին շարունակվում է Իրանի համագործակցությունը հարևանների հետ»:
Ընդգծելով, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն անօգուտ են, Իրանի արտգործնախարարն ասել է. «ԱՄՆ-ը գիտի, որ պատժամիջոցները և Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել են»:
Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ-ի ու Բահրեյնի միջև վերջերս կնքված համաձայնագրի վերաբերյալ Զարիֆն ասել է.«Հարաբերությունները տեղի են ունեցել տարիներ առաջ և նոր խնդիր չեն և այս համաձայնագիրը թիկունքից դաշույնահարում պաղեստինյան տեսլականին»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio