Ծովակալ Խանզադի. Ծովում Իրանի համար լուրջ վտանգ չկա
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը, հայտարարելով, որ բոլոր ծովային սահմանները գտնվում են Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ, շեշտեց. «Ծովում Իրանի համար լուրջ սպառնալիք չկա»:
Ծովակալ Ամիր Խանզադին հինգշաբթի օրը Իրանի հեռուստատեսային երկրորդ ալիքին տված հարցազրույցում, շեշտելով, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող ավիակիրը գտնվում է Իրանի ծովուժի վերահսկողության տակ, ասել է. «Մենք նրանց հետևում ենք քայլ առ քայլ՝ նավահանգստում խարիսխ նետելիս թե դրանով անցնելիս»:
Անդրադառնալով Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան զորուժի թվի ավելացմանը, ծովակալ Խանզադին հայտարարել է. «Նրանց քայլը քաղաքական է և չի կարող ազդել տարածաշրջանի անվտանգության վրա, քանի որ Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերն անվտանգ են»:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է. «Եթե ամերիկացիները ցանկացած պահի աննշան սխալ թույլ տան, շատ կոշտ պատասխան կստանան:
ԻՀՊԿ նավատորմի հրամանատար ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկացի ահաբեկիչ ուժերը գտնվում են Իրանի վերահսկողության սահմաններում: Նա նաև նշել է. «ԻՀՊԿ ծովուժը համագործակցում է բանակի ծովուժի հետ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian