Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ազատորդի Քրամվէլ Բարսեղյան
(last modified Sat, 26 Sep 2020 09:23:09 GMT )
Սեպտեմբեր 26, 2020 12:53 Asia/Tehran

Այս տարի լրացավ Սրբազան պաշտպանության 40 ամյակը: Այդ առիթով զրուցել ենք Իրան –Իրաք պարտադրյալ պատերազմի տարիների հայ զինվոր և վիրավորված Քրամվել Բարսեղյանի հետ:

Նա ծնվել է 1963թվականին Մահշահր քաղաքում ապա ընտանիքով փոխադրվել են Արաք: Նա զինվորագրվել է 1983 թվականին հունվարի 7-ին ,նրա հետ միասին զինվորագրվել են 9 ուրիշ հայեր:Պարտադրյալ պտերազմի տարիներին զինծառայության ժամանակ նա խիստ վիրավորվել է Փիրանշահրի Հաջօմրան ռազմաճակատում  ,երկու ձեռքերից ուսից եւ երկու ոտքերից:Նա վիրավորվելուց հետո տեղափոխվում է զանազան հիվանդանոցներ ,ընդհուպ մինչև Ատրպատական և բազմաթիվ վիրահատություններ անցկացնելով ,ավելի քան մեկ տարի ապաքինման շրջան անցկացում  :