Ռոհանի. Իրանի ժողովրդի դեմ ուղղված բոլոր հանցագործությունների հասցեատերը Սպիտակ տունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i125955-Ռոհանի._Իրանի_ժողովրդի_դեմ_ուղղված_բոլոր_հանցագործությունների_հասցեատերը_Սպիտակ_տունն_է
Իրանի իսլամական հանրապետության նախագահն անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողություններին, ասել է, որ Իրանի ժողովրդի դեմ բոլոր հանցագործությունների հասցեատերը Սպիտակ տունն է:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2020 12:21 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովրդի դեմ ուղղված բոլոր հանցագործությունների հասցեատերը Սպիտակ տունն է

Իրանի իսլամական հանրապետության նախագահն անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողություններին, ասել է, որ Իրանի ժողովրդի դեմ բոլոր հանցագործությունների հասցեատերը Սպիտակ տունն է:

Շաբաթ օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին ասել է, որ ամերիկացիները վերջին երկու տարվա ընթացքում կեղծ, անօրինական, անհիմն և անմարդկային պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների միջոցով  առնվազն 150 միլիարդ դոլար վնասել են  Իրանին: Նա հավելել է. «Նրանք նույնիսկ արգելել են դեղորայքի և սննդի առաքումն Իրան»:

Անդրադառնալով  դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ և հիվանդանոցային սարքավորումներ գնելու համար Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 5 միլիարդ դոլար արժողությամբ Իրանին վարկ տրամադրելու ԱՄՆ-ի ընդդիմությանը, Ռոհանին հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարը հանցագործության նախարար է և հպարտ է Իրանի ժողովրդի հետ ունեցած թշնամությամբ:

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է, որ Իրանի ժողովրդի բոլոր խնդիրների աղբյուրը սիոնիզմն է և ԱՄՆ-ն և Իրանի ժողովրդի դեմ իրականացվող  հանցագործությունների ղեկավարը Վաշինգտոնն է: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio