Ռոհանի. Ամերիկյան զորուժի ներկայությունը վնասում է տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրաքում, Աֆղանստանում և Պարսից ծոցի հարավային երկրներում ամերիկյան զորքերի ներկայությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:
Հասան Ռոհանին, շաբաթ օրը Թեհրանում Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր, որտեղ ներկա են ամերիկացիները, պետք է փորձի ամեն ինչ անել՝ ԱՄՆ-ին տարածաշրջանից դուսր բերելու ուղղությամ: Նա հավելել է. «Իրանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Իրաքի խորհրդարանի քայլը»:
Ռուհանին հավելել է. «Իրանը տարբեր ժամանակներում միշտ աջակցել է Իրաքի ժողովրդին և օրինական կառավարությանը և դրա լավագույն օրինակն այս երկրում ԻՊԻԼ-ի դեմ պայքարում ցուցաբերած աջակցությունն էր»:
Իրաքի արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի կողմից տարբեր ժամանակներում Բաղդադին ցուցաբերած օժանդակության համար, նշել է, որ Թեհրան կատարած իր այցի նպատակներցի են ճանապարհ հարթել երկու երկրների միջև համաձայնագրերի իրականացման համար, այդ թվում` սահմանային համագործակցության, փոխադրումների ոլորտներում, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian