Գեներալ Հաթամի. «Իրանի սահմանային շրջանների դեմ հրթիռային հարվածներն անընդունելի են»
https://parstoday.ir/hy/news/iran-i126449-Գեներալ_Հաթամի._Իրանի_սահմանային_շրջանների_դեմ_հրթիռային_հարվածներն_անընդունելի_են
Անդրադառնալով Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բախումների ընթացքում Իրանի սահմանային շրջաններին ուղղված հրթիռային հարվածնաերին, Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարարն ասել է.«Այս քայլը ոչ մի կերպ ընդունելի չէ»:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2020 14:12 Asia/Tehran
  • Գեներալ Հաթամի. «Իրանի սահմանային շրջանների դեմ հրթիռային հարվածներն անընդունելի են»

Անդրադառնալով Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բախումների ընթացքում Իրանի սահմանային շրջաններին ուղղված հրթիռային հարվածնաերին, Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարարն ասել է.«Այս քայլը ոչ մի կերպ ընդունելի չէ»:

Երեքշաբթի օրը, նշելով, որ Իրանի քաղաքացիների ու սահմանաբնակների անվտանգությունը մեծ նշանակություն ունի, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է.«Այս կապակցությամբ համապատասխան նախազգուշացումներ ենք արել Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտող կողմերին»:

Գեներալ Հաթամին հույս է հայտնել, որ Ղարաբաղյան տարարծաշրջանում հակամարտող հարևանները ուշադրություն կդարձնեն Իրանի նախազգուշացումներին, քանի որ Իրանի սահմանային շրջաններին հրթիռային հարվածների շարունակման դեպքում, Թեհրանը կձեռնարկի համապատասխան քայլեր:   

Վերջին օրերի ընթացքում, Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինյալ բախումների ընթացքում մի քանի հրթիռային հարված է հասել այդ երկրներն կից Իրանի սահմանային գյուղերին, ինչի հետևանքով վիրավորվել է մի հնգամյա երեխա: