Իրանն իր ազգային ավնտանգությունը պահպանելու հարցում որևէ կողմի համար զիջում չի անելու
https://parstoday.ir/hy/news/iran-i126482-Իրանն_իր_ազգային_ավնտանգությունը_պահպանելու_հարցում_որևէ_կողմի_համար_զիջում_չի_անելու
ԻԻՀ խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականը հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում պատերազմի շարունակությունը անպահովություն և անկայունություն կառաջացնի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2020 08:11 Asia/Tehran
  • Իրանն իր ազգային ավնտանգությունը պահպանելու հարցում որևէ կողմի համար զիջում չի անելու

ԻԻՀ խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականը հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում պատերազմի շարունակությունը անպահովություն և անկայունություն կառաջացնի:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ,  մտահոգություն է հայտնել Ադրբեջանի  և Հայաստանի միջև ռազմական բախման կապակցությամբ: Նա ասել է. «Բախումները ոչ մի ձեռքբերում չեն ունենալու, բացի այն, որ ապահովելու են  երրորդ կողմերի անօրինական շահերը և տարածաշրջանում պատերազմի տարածման պատճառ են դառնալու»:

Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Իրանն ուշադիր հետևում է իրավիճակին և որևէ կողմի կողմի համար,  իր ազգային ավնտանգությունը պահպանելու հարցում  զիջում չի անելու»:

Նա հույս է հայտնել, որ ԼՂ հիմնախնդիրը հնարավորինս շուտ  կկարգավորվի, որպեսզի Հայաստանի  ու Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղ ու բարեկամական  մթնոլորտ և  երկու երկրների տնտեսական ու հասարակական կյանքը  շարունակի զարգանալ:

Թեհրանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Իրանի կարևոր դերին՝ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգության հաստատմանհարցում, նշելով, որ Երևանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը հատուկ նշանակություն ունի:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ Իրանի  դիրքին,  Արտաշէս Թումանյանը շեշտել է երկու երկիրների միջև  միջխորհրդարանական  կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել Լեռնային Ղարաբաղի զարգացումները:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio