Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին ու Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/iran-i126503-Իրանը_բողոքի_նոտա_է_հղել_Ադրբեջանին_ու_Հայաստանին
Ադրբեջանին և Հայաստանին հղած պաշտոնական բողոքի նոտաներում, Իրանի ԱԳ նախարարությունն Իսլամական հանրապետության խիստ բողոքն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Իրանի տարածքում արկեր ու հրթիռներ ընկնելու կապակցությամբ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 07, 2020 12:51 Asia/Tehran
  • Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին ու Հայաստանին

Ադրբեջանին և Հայաստանին հղած պաշտոնական բողոքի նոտաներում, Իրանի ԱԳ նախարարությունն Իսլամական հանրապետության խիստ բողոքն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Իրանի տարածքում արկեր ու հրթիռներ ընկնելու կապակցությամբ:

Չորեքշաբթի օրը, պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի տարածքներից Իրանի իսլամական հանրապետության տարածքում ընկած արկերի ու հրթիռների հարցով Թեհրանի ձեռնարկած քայլերնի վերաբերյալ հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Ադրեջանի և Հայաստանի սահմանապահների հետ հանդիպման ժամանակ, Իրանի սահմանապահների կողմից այդ  հարցին հետամուտ լինելուց  և կատարված ոտնձգությունների դեմ պաշտոնական բողոք-նամակ ներկայացվելուց բացի, Իրանի ԱԳ նախարարությունը  բողոքի նոտա հղելով հակամարտ կողմերին, կառավարության  բողոքն է հայտնել երկրի տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անդորրը խախտելու, ինչպես նաև  նրանց ֆինանսական վնաս պատճառելու կապակցությամբ»:

Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի անտեսում իր քաղաքացիների անվտանգությունը, Խաթիբզադեն հավելել է.«Թեհրանը Բաքվին ու Երևանին կոչ է արել  բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության սկզբունքների հիման վրա, հարգելով Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ձեռնարկել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝  նման անընդունելի միջադեպերի կրկնվելը կանխելու համար»:

Վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական բախումների հետևանքով,  մի քանի արկ ու հրթիռ է ընկել  Իրանի սահմանային շրջաններում, ներառյալ մի քանի գյուղերում: Արկերից մեկի ընկնելու հետևանքով, վիրավորվել է հինգ տարեկան երեխա: