ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի 18 ֆինանսական հաստատությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i126569-ԱՄՆ_ն_նոր_պատժամիջոցներ_է_սահմանել_Իրանի_18_ֆինանսական_հաստատությունների_դեմ
ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականության շրջանակներում, իրանական 18 բանկերի և ֆինանսական հաստատությունների անունները ներառել է պատժամիջոցների ցանկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2020 05:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն  նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի 18 ֆինանսական հաստատությունների դեմ

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականության շրջանակներում, իրանական 18 բանկերի և ֆինանսական հաստատությունների անունները ներառել է պատժամիջոցների ցանկում:

Դեպարտամենտը  հինգշաբթի օրը հայտարարել; է,  պատժամիջոցները չեն տարածվում  գյուղատնտեսական ապրանքների, սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների վրա:

Միացյալ Նահանգները պնդում է, որ պատժամիջոցներն ուղղված չեն սննդի և դեղորայքի ոլորտի դեմ, սակայն Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցները բազմաթիվ խնդիրներ են ստեղծել Իրանի ժողովրդի համար, հատկապես կորոնավիրուսային հիվանդությամբ տառապողների:

 Սպիտակ տունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները թույլ չեն տա Իրանին ձեռք բերել արտարժույթ և արգելք կհանդիսանան հաջորդ տարի ՀԳՀԾ-ին վերադառնալու դեմոկրատական կառավարության ցանկացած փորձի համար:

Իրանը սակայն,  ԱՄՆ-ի պատժամիջոցները վերածում է ներքին կարողություններն ու ինքնաբավությունը զարգացնելու  հնարավորության:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio