Իրան. Աշխարհը պետք է մերժի միակողմանիությունն ու բռնությունը
Հոկտեմբեր 25, 2020 06:13 Asia/Tehran
Իրանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է միակողմանիության և բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ հղված ուղերձում, Իրանի արտաքին գործերի նախարարությունը գրել է. «ՄԱԿ-ի օրը հիշեցնում է, որ աշխարհը պետք է մերժի միակողմանիությունն ու հարկադրանքը: 75 տարի առաջ ՄԱԿ-ը ձևավորվեց՝ բազմակողմանիության և համագործակցության վրա հիմնված ավելի լավ աշխարհ կառուցելու ընդհանուր նպատակով»:
Նախարարությունը հայտարարել է. «Իրանը, որպես հիմնադիր անդամ, հավատարիմ է եղել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին»:
ՄԱԿ-ը հիմնադրվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին:
Պիտակ