Ռոհանի. Չնայած պատժամիջոցներին, Իրանում մեծ աշխատանքներ են կատարվել
https://parstoday.ir/hy/news/iran-i127560-Ռոհանի._Չնայած_պատժամիջոցներին_Իրանում_մեծ_աշխատանքներ_են_կատարվել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը մի քանի արդյունաբերական նախագծերի բացման արարողության ժամանակ ասել է.«Չնայած պատժամիջոցներին, մեծ աշխատանք է կատարվել երկրում, հատկապես երկաթուղիների, ճանապարհների, բնակարանների և գյուղատնտեսության ոլորտում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2020 14:09 Asia/Tehran
  • Ռոհանի. Չնայած պատժամիջոցներին, Իրանում մեծ աշխատանքներ են կատարվել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը մի քանի արդյունաբերական նախագծերի բացման արարողության ժամանակ ասել է.«Չնայած պատժամիջոցներին, մեծ աշխատանք է կատարվել երկրում, հատկապես երկաթուղիների, ճանապարհների, բնակարանների և գյուղատնտեսության ոլորտում»:

Հասան Ռոհանին հավելել է, որ գյուղատնտեսության և ջրի ոլորտների նկատմամբ պատժամիջոցները գրեթե անարդյունավետ են եղել և վերջին 7 տարիների ընթացքում խոշոր նախագծեր են իրականացվել:

Իրանի նախագահը նշել է, որ պատժամիջոցներն Իրանին չեն կարողացել կոտրել, բայց դրանք  ճնշում են մեր ժողովրդին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրամանով, այսօր տեղի է ունեցել Էներգետիկայի նախարարության նախագծերի շահագործման արարողությունը Թեհրանի եւ Հորմոզգանի նահանգներում:

Քեշմ կղզու գազի հատվածի 2-րդ էներգաբլոկի շահագործումը`175 ՄՎտ հզորությամբ, Իրանի Էներգետիկայի նախարարության մեկ այլ նախագիծ է Հորմոզգան նահանգում, որ սկսեց աշխատել: