Իրանի դատական ​​իշխանության ղեկավար. Իրանը վճռական է հետապնդելու գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինակներին
(last modified Mon, 09 Nov 2020 13:08:55 GMT )
Նոյեմբեր 09, 2020 16:38 Asia/Tehran
  • Իրանի դատական ​​իշխանության ղեկավար. Իրանը վճռական է հետապնդելու գեներալ  Սոլեյմանիի սպանության հեղինակներին

Իրանի դատական ​​իշխանության ղեկավարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է տրամադրված գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինկներին պատժելու գործում:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի պարտությանը, Սեյեդ Էբրահիմ Ռաիսին երկուշաբթի օրը ասել է, որ ահաբեկիչ Թրամփը, ով և ահաբեկիչների կողմնակից է, և ում ձեռքերը շաղախված էեն ահաբեկչության դեմ պայքարի հերոս Գեներալ  Սոլեյմանիի արյյամբ, կարտաքսվի Սպիտակ տնից:

Ռաիսին ընդգծել է, որ Իրանը մինչև վերջ շարունակելու  գեներալ Սոլեյմանիի սպանության հետաքննությունը և չի նահանջելու:

Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսորների ու ահաբեկիչների կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում նահատակվեց ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի ի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին: