Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է իսրայելական ռեժիմի կողմից իրանցի կնոջ սպանությունը
ԻԻՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի բանակի կողմից իրանցի Մասումե Քարբասիի և նրա լիբանանցի ամուսնու՝ Ռեզա Ավազեյի սպանությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին և Իրանի ու Լիբանանի ժողովուրդներին։
Անդրադառնալով քաղաքի փողոցում իրանցի կնոջ և նրա ամուսնու սպանության տեսանյութին՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային Սիոնիստական ռեժիմի այս արարքը համարել է ահաբեկչության և ռազմական հանցագործության օրինակ։
Նա նշել է, որ Իրանը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ խնդրին հետամուտ լինելու և իր հանցագործությունների համար Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Իրանի դիվանագիտական կառույցի խոսնակը Իսրայելի ահաբեկչությունը համարել է Իրանի և իրանցիների նկատմամբ ռեժիմի ատելության նշան և իրավապաշտպան մարմիններին կոչ արել չլռել այս կամայական հանցագործության նկատմամբ, որը հանդիսանում է օկուպացված Պաղեստինում ու Լիբանանում իրականացված ցեղասպանության և սպանությունների մաս: