Մեկնաբանություն- Մոսկվան կոշտ է արձագանքել Պուտինին սպանելու ԱՄՆ-ի սպառնալիքին
(last modified Wed, 28 Dec 2022 07:47:02 GMT )
Դեկտեմբեր 28, 2022 11:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Մոսկվան կոշտ է արձագանքել Պուտինին սպանելու ԱՄՆ-ի սպառնալիքին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնն անցել է բոլոր սահմանները:

Նա ասել է. « Պենտագոնի որոշ պաշտոնյաներ սպառնացել են «կտրել Կրեմլի գլուխը»: Իրականում այս սպառնալիքն ուղղված է Վլադիմիր Պուտինի դեմ: Նման հայտարարություն անող անձը պետք է մտածի նաև դրա հետևանքների մասին»: 
Պուտինին սպանելու վերաբերյալ ամերիրկացիների սպառնալիքին Լավրովի արձագանքը պետք է քննարկել հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը ցանկանում է ընդլայնել Ուկրաինայի պատերազմըի ծավալները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ ուղղված ամերիկացիների ու նրանց դաշնակիցների սադրանքների բացահայտումը: Բայդենի կառավարությունը Ռուսաստանի դեմ համակցված պատերազմ է վարում, օգտվելով ուժի բոլոր բաղադրիչներից, այդ թվում՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և առևտրային, էներգետիկ, անվտանգության և ռազմական, ինչպես նաև փափուկ ուժից, քարոզչությունից և հոգեբանական պատերազմից։  
Հաշվի առնելով, որ Վլադիմիր Պուիտնը ղեկավարում է Ռուսատսանը և կարևոր դեր ունի երկրի քաղաքականության և գործողությունների իրականացման մեջ, նրան ֆիզիկապես վերացնելով, Վաշինգտոնը կվերացնի ԱՄՆ-ի եվրոպական ու համաշխարհային քաղաքականության ճանապարհին առկա մեծ խոչընդոտ: Պուտինի դեմ ԱՄՆ-ի վարած հոգեբանական պատերազմն աննախադեպ է: 
Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վալոդինը հայտարարել է, որ  Պուտինի դեմ ուղղված Բայդենի հայտարարություններն անկարողության հետևանք են, իսկ Պուտինի վրա հարձակումը նշանակելու է հարձակում Ռուսաստանի վրա։
2022թ մարտի կեսին ունեցած ելույթում, Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրման մասին հայտարարելու ժամանակ, Ջո Բայդենն առաջին անգամ Վլադիմիր Պուտինին անվանեց ռազմական հանցագործ: 
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը ռազմական հանցագո՞րծ է, Բայդենը սկզբում ասել է,- Ոչ: Սակայն լրագրողին խնդրել է կրկնել հարցը և նորից պատասխանել, այս անգամ ասելով. «Այո: Ես կարծում եմ, որ նա (Պուտինը) ռազմական հանցագործ է»: Այս հայտարարությունը վկայում է Ռուսատսանի ու այդ երկրի ղեկավարի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքի խորության մասին: 
Տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ի նպատակն է Պուտինին հավասարեցնել այնպիսի բռնապետերի հետ, ինչպես՝  Միջազգային քրեական դատարանի կողմից հետապնդվող  Սուդանի նախկին նախագահ  Օմար ալ-Բաշիրը, և նրան մեղադրելով Ուկրաինայում ռոզմական հանցագործություն իրականացնելու մեջ, ենթահող ստեղծել միջաքագային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելու համար:
Ամեն դեպքում, Պուտինին սպանելու ԱՄՆ-ի հնչերած սպառնալիքն աննախադեպ է: Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախազգուշացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հետևանքների կապակցությամբ, նշելով, որ չի բացառում Վաշինգտոնի կողմից Պուտինի սպանությունը:
Այս տարվա հոկտեմբերին ունեցած հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե  արդյոք Վաշինգտոնը կարո՞ղ է սպանել Պուտինին, Բոլթոնը պատասխանել էր. «ՌԴ նախագահը պետք է իմանա, որ դա կարող է շուտ տեղի չունենալ, սակայն նա ենթարկվելու է պատասխանատվության»: