Իրան. Արևմտյան երկրները Սիրիան պատանդ են վերցրել իրենց քաղաքական նպատակների համար
Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով օգնական Ալի Ասղար Խաջին ասել է. «Արևմտյան երկրները պատանդ են վերցրել Սիրիայի հումանիտար խնդիրները իրենց քաղաքական նպատակների համար»:
Շաբաթ օրը Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Պեդերսենի հետ հանդիպման ժամանակ, քննադատելով Դամասկոսում կայացած սիրիացի փախստականների և միջազգային խորհրդաժողովին որոշ երկրների, հատկապես արևմտյան երկրների չմասնակցելը, Խաջին ասել է. «Արևմտյան երկրները, որոնք հայտարարում են, թե աջակցում են մարդասիրական հարցերին, փորձել են կանխել սիրիացի փախստականների միջազգային խորհրդաժողովի անցկացումը»:
Հանդիպման ընթացքում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել սիրիական ճգնաժամի քաղաքական գործընթացին աջակցելու Իրանի ջանքերը: