Նոյեմբեր 26, 2020 17:33 Asia/Tehran
  • 8 տարի անց Օլիմպիական ոսկին շնորհվել է իրանցի ծանրորդին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) «Լոնդոն-2012»-ի օլիմպիական խաղերի ոսկե մեդալը շնորհել է իրանցի նախկին ծանրորդին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհուրդը չորեքշաբթի օրը կայացած խորհրդակցական նիստում, կարգապահական հանձնաժողովի որոշումների հիման վրա, որոշում է կայացրել վերաբաշխել «Լոնդոն-2012»-ի օլիմպիական խաղերի մեդալներն ու պատվոգրերը:

Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ծանրամարտի ոլորտում դոպինգի պատճառով մարզիկների որակազրկումից հետո արդյունքները վերադասավորվել են ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Տղամարդկանց 105 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած և  չորրորդ տեղը զբաղեցրած մարզիկի որակազրկմամբ, ոսկե մեդալը բաժին է հասել իրանցի ծանրորդ՝  Նավաբ Նասիր Շալալին»:
Լեհաստանի և Ուզբեկստանի մարզիկները համապատասխանաբար նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ:

 

 

 

Պիտակ