Իրանում սպանվել է Պաշտպանության նախարարության հետազոտությունների և նորարարության կազմակերպության ղեկավարը
https://parstoday.ir/hy/news/iran-i128943-Իրանում_սպանվել_է_Պաշտպանության_նախարարության_հետազոտությունների_և_նորարարության_կազմակերպության_ղեկավարը
Իրանի ԶՈՒ Պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարը նահատակվել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 27, 2020 19:20 Asia/Tehran

Իրանի ԶՈՒ Պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարը նահատակվել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:

Իրանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցության նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդման համաձայն, այսօր կեսօրին զինված ահաբեկիչները հարձակվել են Իրանի ՊՆ հետազոտության և նորարարության կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի մեքենայի վրա:

Հաղորդման  համաձայն՝ Մոհսեն Ֆախրիզադեի թիկնապահների ու ահաբեկիչների բախման ժամանակ, իրանցի գիտնականը ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Հիվանդանոցում գիտնականի կյանքը փրկել չի հաջողվել: