Խարազի. Նահատակ Ֆախրիզադեի սպանությանն Իրանի պատասխանը կլինի հաշվարկված և հստակ
Նոյեմբեր 29, 2020 17:54 Asia/Tehran
ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը հայտարարել է. «Իրանի իսլամական հանրապետությունը հաշվարկված և վճռական պատասխան կտա նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը»:
Սեյեդ Քամալ Խարազին, նահատակ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը դատապարտող ուղերձում, հայտարարել է. «Իրանն անկասկած վճռական պատասխան կտա ոճրագործներին, ովքեր նահատակ Ֆախրիզադեին խլեցին Իրանի ժողովրդից»:
Նա հավելել է. «Հուսով եմ, որ այն մեծ մարդու հոգին, որը մի րոպե անգամ չհրաժարվեց իր գիտական նպատակներից, երկրի անվտանգությունն ապահովելու և իր սիրելի հայրենիքը պաշտպանելու համար, կմերձենա մյուս նահատակների, հատկապես ռազմի դաշտի և դիվանագիտության գեներալի հոգու հետ»:
Պիտակ