Խարազի. Նահատակ Ֆախրիզադեի սպանությանն Իրանի պատասխանը կլինի հաշվարկված և հստակ
https://parstoday.ir/hy/news/iran-i129028-Խարազի._Նահատակ_Ֆախրիզադեի_սպանությանն_Իրանի_պատասխանը_կլինի_հաշվարկված_և_հստակ
ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը հայտարարել է. «Իրանի իսլամական հանրապետությունը հաշվարկված և վճռական պատասխան կտա նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 29, 2020 17:54 Asia/Tehran
  • Խարազի. Նահատակ Ֆախրիզադեի սպանությանն Իրանի պատասխանը կլինի հաշվարկված և հստակ

ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը հայտարարել է. «Իրանի իսլամական հանրապետությունը հաշվարկված և վճռական պատասխան կտա նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը»:

 Սեյեդ Քամալ Խարազին,  նահատակ գիտնական  Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը  դատապարտող ուղերձում, հայտարարել է. «Իրանն անկասկած վճռական պատասխան կտա ոճրագործներին, ովքեր նահատակ Ֆախրիզադեին խլեցին Իրանի ժողովրդից»:

Նա հավելել է. «Հուսով եմ, որ այն մեծ մարդու հոգին, որը մի րոպե անգամ չհրաժարվեց իր գիտական նպատակներից, երկրի անվտանգությունն ապահովելու և իր սիրելի հայրենիքը պաշտպանելու համար, կմերձենա մյուս նահատակների, հատկապես ռազմի դաշտի և դիվանագիտության գեներալի հոգու հետ»: