Ղարիբաբադի. Ահաբեկչության նկատմամբ կիրառվող երկակի չափանիշներն ապակառուցողական են
(last modified Tue, 01 Dec 2020 14:57:41 GMT )
Դեկտեմբեր 01, 2020 18:27 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Ահաբեկչության  նկատմամբ կիրառվող երկակի չափանիշներն ապակառուցողական են

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարում երկրների նկատմամբ երկստանդարտ մոտեցումները ոչ միայն ապակառուցողական են, այլև հանգեցնելու են ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի պարտությանը»:

Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին և ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենին հղած նամակում, Քազեմ Ղարիբաբադին, դատապարտելով նահատակ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը, պահանջել է  դատախարտել այդ ահաբեկչական ու անմարդկային քայլը:

Ղարիբաբադին նամակում ընդգծել է. «Նման ահավոր ահաբեկչական քայլը, ինչպես մյուս միջազգային ահաբեկչական գործողությունները, սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը և դեմ են ՄԱԿ-ի կանոնագրին,  միջազգային իրավունքին ու հիմնարար սկզբունքներին»:

Նամակի մեկ այլ հատվածում անդրադառնալով անցած տասնամյակներում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ահաբեկչական քայլերին և տարբեր երկրներում մի քանի գիտնականների սպանությանը, Ղարիբաբադին ընդգծել է.«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում  կատարել ահաբեկչության դեմ պայքարում միջազգային օրենսդրությամբ նախատեսված իր պարտավորությունները և խստագույնս դատապարտել նման անմարդկային գործողությունը»: