Իրանի ժողովուրդը լավագույնս դիմադրեց տնտեսական, քաղաքական ու հոգեբանական պատերազմին. Ռոհանի
Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ պատերազմին , Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը լավագույնս դիմադրեց տնտեսական, քաղաքական ու հոգեբանական պատերազմին»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը երկրում 25 էլեկտրամատակարարման նախագծերի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Ոչ միայն ամերիկացիներն այլև աշխարհում ոչ մեկը չէր պատկերացնում, որ Իրանի ժողովուրդը կարող է երկիրը լավ կառավարել այսպիսի դժվարին և տնտեսական, քաղաքական ու հոգեբանական պատերազմի պայմաններում»:
Իրանի նախագահը հավելել է. «Չնայած պատժամիջոցներին ու բոլոր ճնշումներին, մարդիկ երբեք էներգետիկայի ու առօրյա կարիքների պակաս չեն զգացել և երկրում մեծ իրադարձություններ են տեղի ունեցել առողջապահության, բուժման , ճանապարհաշինության և բազում այլ ոլորտներում»:
Ռոհանին նաև ասել է.«Չնայած խիստ պատժամիջոցներին, Իրանը կարողացել է կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն ունենալ»:
Խուզեստանի, Խորասան Ռազավիի և Սիստան ու Բալուչեստանի նահանգներում Իրանի նախագահի ներկայությամբ տեսակապի ձևաչափով կայացած արարողության ժամանակ շահագործման է հանձնվել էլեկտրաարդյունաբերության 25 նախագիծ: