Ժնևում Իրանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է դատապարտի գիտնականի սպանությունը
(last modified Fri, 04 Dec 2020 08:26:10 GMT )
Դեկտեմբեր 04, 2020 11:56 Asia/Tehran
  • Ժնևում Իրանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է դատապարտի գիտնականի սպանությունը

Ժնևում Իրանի միշտական ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է դատապարտել իրանցի գիտնականի սպանությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ դկտ. Թեդրուս Ադհանոմին ուղղված նամակում, Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի միշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համանեն անդրադարձել է Իրանի միջուկային ու պաշտպանական ոլորտի մեծանուն գիտնական նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի դեմ իրականացված ահաբեկչությանը և միջազգային հանրությանը կոչ է արելդ ատապարտել այն:

Նշելով, որ նահատակ Ֆախրիզադեի սպանությունը Իրանի ժողովրդի դեմ բազմակողմանի ճնշման քաղաքականության շարունակությունն էր, Բաղայի Համանեն նշել է, որ այս ոճրագործության նկատմամբ լռությունն անընդունելի է, քանի որ  նման հանցագործությունների կրկնության պատճառ է դառնալու:

Ժնևում Իրանի միշտական ներկայացուցիչը  նահատակ Ֆախրիզադեի սպանությունը ռազմատենչ պետության կողմից ահաբեկչության բացահայտ օրինակ է բնութագրել, հավելելով. «Պետություն, որը չի հարգում մարդկային ու բարոյական արժեքները և միջազգային օրենքներն ու կանոնները»: