Ռոհանի.Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու Թրամփի երազանքն իրականություն չի դառնա
Անդրադառնալով Իրանի նավթի ու պետրոքիմիական արտադրանքների արտահանման դեմ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու Թրամփի երազանքն իրականություն չի դառնա»:
Կիրակի օրը, կառավարության տնտեսական համակարգման շտաբի 185-րդ նիստում, կարևորելով երկրի նավթի արդյունահանումը արտահանման բնական տարողությանը հասցնելու պատրաստակամությունը, Հասան Ռոհանին ասել է.«ՀԳՀԾ-ն իրագործվելով և պատժամիջոցների չեղարկմամբ, կարճ ժամանակում Իրանի նավթի վաճառքը ավելի քան երկու միլիոն բարելի հասավ և հարուստ փորձի և միջոցների շնորհիվ, այսօր էլ կարող ենք շատ արագ ավելացնել նավթի արդյունահանումը»:
Կառավարության տնտեսական շտաբի որոշմամբ, Իրանի նավթի նախարարությունը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ երեք ամսվա ընթացքում նավթարդյունաբերության ռեսուրսներն ու սարքավորումները նավթի արդյունահանման ու վաճառքի համար պատրաստելու ուղղությամբ:
Նշելով, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խափանվել են որոշ աշխատանքներ, Հասան Ռոհանին ասել է.«Նման աննախադեպ պայմաններում, կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ այս վիճակից տուժած մարդկանց աջակցելու համար»: