Ռոհանի. Իրանը մինչև վերջնական հաղթանակ կմնա Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին
https://parstoday.ir/hy/news/iran-i129441-Ռոհանի._Իրանը_մինչև_վերջնական_հաղթանակ_կմնա_Սիրիայի_ժողովրդի_ու_կառավարության_կողքին
Իրանի նախագահն ասել է.«Իրանը շարունակելու է աջակցել իր ռազմավարական դաշնակից Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը և մինչև վերջնական հաղթանակ կմնա նրանց կողքին»:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 17:00 Asia/Tehran

Իրանի նախագահն ասել է.«Իրանը շարունակելու է աջակցել իր ռազմավարական դաշնակից Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը և մինչև վերջնական հաղթանակ կմնա նրանց կողքին»:

Երեքշաբթի օրը, Թեհրանում Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է.«Օկուպանտ սիոնիստներին ու ահաբեկիչներին դիմակայելն Իրանի ու Սիրիայի ժողովրդի ընդհանուր նպատակն է»:

Անդրադառնալով նահատակներ Սուլեյմանիի ու Ֆախրիզադեի սպանություններին, Ռոհանին ասել է.«Սուլեյմանիի սպանությամբ թշնամին վրեժ լուծեց ոչ միայն Իրանի ժողովրդի այլ նաև տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությունից: Իսկ նահատակ Ֆախրիզադեի սպանությամբ նրանք ցանկանում էին վրեժ լուծել գիտության ու տեխնոլոգիայի առաջադիմության համար»:

Ֆեյսալ Մեղդադը Թեհրանի ու Դամասկոսի հարաբերությունը համարել է աշխարհի ամենաարժեքավոր ու ամենապատվավոր քաղաքական հարաբերությունը և ցավակցելով նահատակ Ֆախրիզադեյի ու գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ, ասել է. «Նրանք, ովքեր այսպիսի հանցանքներ են գործում, չգիտեն, որ այս նահատակների արյան հեղումը, հաղթանակի հասնելու հարցում առավել վճռական է դարձնում տարածաշրջանի ժողովուրդներին»: