Իրանի խորհրդարանի նախագահ. Օրենքը չկիրառելու վերաբերյալ Իրանին ուղղված Եվրոպայի հորդորը զարմանալի է
(last modified Wed, 09 Dec 2020 06:26:12 GMT )
Դեկտեմբեր 09, 2020 09:56 Asia/Tehran

Իրանի խորհրդարանի նախագահը քննադատել է «Պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողություն» օրենքի վերաբերյալ եվրոպական եռյակի հայտարարությունը, նշելով. «Իրանի կառավարության կողմից պատժամիջոցների վերացման մասին օրենքը չիրականացնելու եվրոպացիների պահանջը զարմանալի է»:

Երկուշաբթի օրը, ՀԳՀԾ-ի եվրոպական անդամներ Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան, անտեսելով հյամաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման հարցում թերացումներն, Իրանի կառավարությանը կոչ են արել չգործադրել «Պատժամիջոցների վերացման և Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության ռազմավարական գործողություն» օրենքը:

Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանում Իտալիայի դեսպան Ջուզեպպե Պերրոնեի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, անդրադարձել է եվրոպական երեք երկրների հայտարարությանը, նշելով. «Այս երկրները, որոնք կարևորում են ժողովրդավարությունը և իրավական պարտավորությունների գործադրումը, տարօրինակ հայտարարություն են արել»:

Ղալիբաֆը հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և եվրոպական երկրների կողմից  իրենց պարտավորությունները չկատարելուց հետո, ինչպե՞ս կարելի է միակողմանիորեն իրագործել այս համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»:

Հանդիպման ժամանակ, Ջուզեպպե Պերոնեն ասել է. «Իտալիան վճռական է Թեհրանի և Հռոմի միջև առևտրի ծավալների ավելացման հարցում»: