Ադրբեջանի ԱԳ նախարարը Թեհրանում հանդիպել է Իրանի իսլամական հանրապետության նախագահի հետ
Իրանի իսլամական հանրապետության նախագահը եղբայրական ու դրական է բնութագրել Թեհրան-Բաքու հարաբերությունները: «Իրանի իսլամական հանրապետությունն ունի Ադրբեջանի հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելու մեծ կամք»,- ասել է Իրանի նախագահը:
Չորեքշաբթի օրը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի իսլամական հանրապետության հստակ դիրքորոշմանը, գոհունակություն է հայտնել ղարաբաղյան պատերազմի ավարտվելու և հրադադարի հաստատման կապակցությամբ:
Կարևորելով Իրանի և Ադրբեջանի սահմաններից տնտեսական ու առևտրային համագործակցությունների զարգացման նպատակով օգտվելը, Ռոհանին նշել է.«Ղարաբաղյան պատերազմից տուժած տարածքների վերականգնմանն Իրանի մասնակցությունը բխում է երկու երկրի շահերից»:
Ջեյհուն Բայրամովն ասել է.«Երկու երկրի սահմանները բարեկամության ու զարգացման սահման են և Իրանի հետ 132 կիլոմետր սահմանի վերականգնումը կարող է երկու երկրի համար համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել»:
Դատապարտելով իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրզիզադեի սպանությունը, Բայրամովն ընդգծել է.«Գիտնականի սպանությունը երբեք ընդունելի չէ»: