Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել Է արտգործնախարարություն
https://parstoday.ir/hy/news/iran-i129653-Թեհրանում_Գերմանիայի_դեսպանը_կանչվել_Է_արտգործնախարարություն
Ի նշան բողոքի Եվրամիության հրապարակած բանաձևի դեմ, Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել Է արտգործնախարարություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2020 13:14 Asia/Tehran
  • Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել Է արտգործնախարարություն

Ի նշան բողոքի Եվրամիության հրապարակած բանաձևի դեմ, Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել Է արտգործնախարարություն:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ի նշան բողոքի հակահեղափոխական խմբի ղեկավար Ռուհոլլահ Զամի մահապատժի իրագործման կապակցությամբ Եվրամիության կողմից միջամտողական հաղորդագրության հրապարակման դեմ, Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն և նախարարության եվրոպայի հարցերի գծով գլխավոր տնօրենը նրան է փոխանցել Իրանի բողոքը:

Երկուշաբթի օրը, արտգործնախարարություն է կանչվելու Թեհրանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչը:

ԻԻՀ դեմ հակահեղափոխական լրատվական գործունեության ղեկավար Ռուհոլլահ Զամը շաբաթ օրը մահապատժի է ենթարկվել Իրանում  լրտեսություն կատարելու, երկրի ռազմական բարձրաստիճան հրամանատարների, այդ թվում նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի քայլերը մատնելու, Իրանի դեմ պատժամիջոցների խստացման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ համագործակցելու և կոշտ ապստամբությունների ձևերն ուսուցանելու մեղադրանքով: