Խաթամքարին Իրանի Շիրազ քաղաքի բնակիչների ձեռարվեստն է
Շուրջ երեք հազար տարի առաջ Դեյլամյանների օրոք, Իրանի Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքում դրվել է խաթամքարիի հիմքը: Այս արհեստն իր ծաղկման գագաթնակետին է հասել Սեֆյանների ժամանակաշրջանում:
Ըստ պարսկերեն հանրագիտարանի՝ խաթամքարին առարկաների մակերեսը խճանկարի տեսքով փոքր եռանկյունիներով զարդարելու արվեստ է: Խաթամքարին և Շիրազի արվեստը հանգուցվել են իրար: Խաթամքարին եղել է պարսից պոեզիայի ու գրականության քաղաքի բնակիչների հիմնական բիզնեսը:
Խաթամքարիի նմուշները միշտ եղել են կանոնավոր երկրաչափական պատկերների տեսքով: Արվեստագետներն այս երկրաչափական ձևերը զարդարում են փոքրիկ եռանկյունիներով: Եռանկյունիները պատրաստված են փայտից, մետաղից և կենդանիների ոսկորներից: Որքան փոքր ու նուրբ լինեն եռանկյունիները, այնքան լավ կստացվի աշխատանքը: