ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Իրանը պետք է ուժեղանա բոլոր ասպարեզներում
https://parstoday.ir/hy/news/iran-i129787-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդ._Իրանը_պետք_է_ուժեղանա_բոլոր_ասպարեզներում
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանի իսլամական հարնապետությունը պետք է ուժեղանա բոլոր, ներառյալ տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի և պաշտպանության ոլորտներում,որպեսզի թշնամին վերջ դնի երկրի նկատմամբ ագահությանն ու ագրեսիային»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 13:59 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանի իսլամական հարնապետությունը պետք է ուժեղանա բոլոր, ներառյալ տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի և պաշտպանության ոլորտներում,որպեսզի թշնամին վերջ դնի երկրի նկատմամբ ագահությանն ու ագրեսիային»:

Չորեքշաբթի օրը նահատակ Ղասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ , ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին խոսքն ուղղելով երկրի պատասխանատուներին ու ժողովրդին հայտարարել է.«Ժողովրդի խնդիրները լուծելու և երկրի ապագան կերտելու համար մի վստահեք սրա-նրա խոստումներին, քանի որ սրանք ոչ թե բարի կամեցողների, այլ չարակամների  խոստումներ են: Ի դեպի չպետք է մոռանալ թշնամանքը»: 

Գերապատիվ առաջնորդն ընդգծել է.«Թշնամանքը միայն չի վերաբերում թրամփյան Ամերիկային, որի գնալով էլ ավարտվի, Օբամայի Ամերիկան էլ վատություն արեց Իրանի ժողովրդի նկատմամբ»:

Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Եվրոպական երեք երկրները (Գերմանիա-Բրիտանիա-Ֆրանսիա) ևս  վատ վարվեցին, ցուցաբերելով ստոր վերաբերմունք, երկերեսանիություն ու կեղծավորություն»:

Կարևորելով  ազգային միասնության պահպանումը և անդրադառնալով շատ հարցերում ժողովրդի միասնական ձայնին,  ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է.-«Երեք իշխանությունների պատասխանատուները, հատկապես ղեկավարները  պետք է համագործակցեն և օրըստօրե ամրապնդեն ազգային միասնությունը»:

Խոսելով այն մասին, որ պատժամիջոցների չեղարկումը թշնամու ձեռքում է, իսկ դրա չեզոքացումը մեր ձեռքում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե հնարավոր լինի ճիշտ, տրամաբանորեն  իրանա-իսլամական  մոտեցումներով ու արժանապատվորեն վերացնել պատժամիջոցները, պետք է դա անել, բայց հիմնականում պետք է կենտրոնանալ պատժամիջոցների չեզոքացման վրա, որի նախաձեռնությունը ձեր ձեռքում է»: