Իրանի մանրանկարչությունը գրանցվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում
Մանրանկարչության արվեստը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում`որպես Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հետ Իրանի 15-րդ համատեղ ոչ նյութական ժառանգությունը:
Այս արվեստը գեղանկարչության հատուկ տեսակ է, որը սկիզբ է առել ավանդական հասարակություններում: Իրանական մանրանկարչությունը ծագել և զարգացել է միջնադարյան քաղաքներում` ըստ այդ շրջանների ի հայտ եկած մանրանկարչական դպրոցների շնորհիվ: Այն հիմնված է տվյալ ժողովրդի մշակութային և գրական ժառանգությունը: Մանրանկարչության մեջ կիրառվում են ոսկի, արծաթ մի շարք բույսերի արմատներից ստացված բնական գույներ:
Երեկ կայացած նիօստում, ներկայացվել է նաև Իրանի հերթական զեկույցը՝ ավանդական հեքիաթասության և իրանական ավանդական նավակների պատրաստման վերաբերյալ: Իսկ Պարսից ծոցում ծովագնացությունը գրանցվել է որպես վտանգված ժառանգություն, որն անհրաժեշտ է պաշտպանության տակ առնել: