Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը պատասխանել է եվրոպացիների մեծամտությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i129890-Իրանի_մարդու_իրավունքների_շտաբի_քարտուղարը_պատասխանել_է_եվրոպացիների_մեծամտությանը
Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար և Իրանի դատական ​​համակարգի միջազգային գործերի ղեկավարի տեղակալը հայտարարել է. «Նրանք, ովքեր խոչընդոտում են անմեղ երեխաներին դեղորայքի հասանելիությանը, իրավասություն չունեն խոսելու անգամ կենդանիների իրավունքների մասին»:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Դեկտեմբեր 19, 2020 09:22 Asia/Tehran
  • Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը պատասխանել է եվրոպացիների մեծամտությանը

Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար և Իրանի դատական ​​համակարգի միջազգային գործերի ղեկավարի տեղակալը հայտարարել է. «Նրանք, ովքեր խոչընդոտում են անմեղ երեխաներին դեղորայքի հասանելիությանը, իրավասություն չունեն խոսելու անգամ կենդանիների իրավունքների մասին»:

Ուրբաթ օրն ի պատասխան Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին, Ալի Բաղերի Քանին ասել է. «Եվրոպացիները մեղադրվում են տասնյակ հիվանդ իրանցի երեխաների սպանության մեջ, ուստի նրանք իրավասություն չունեն հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջողի դիրքից»:

Նա հավելել է. «Եվրոպացիների լկտիությունը հասել է այն աստիճանի, որ քաղաքացիություն են շնորհում մի հանցագործի, ով լրտեսությունից բացի, բանտում գտնվելու ժամանակ կարևոր դերակատարություն է ունեցել իրանցի միջուկային ֆիզիկոսի սպասնության մեջ»:

Անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից Իրանին ուղղված պահանջին՝ ընդունել հատուկ զեկւոցողին, Քանին ասել է. «Մարդու իրավունքների խախտումները գրանցելու համար անհրաժեշտ չէ մեկնել Իրան: Բավական է քայլել Եվրախորհրդարանի միջանցքներում, որպեսզի տեսնեք ահաբեկիչներին, ում ձեռքերը ներկված են Իրանի 3000 անմեղ քաղաքացիների արյամբ»:

Եվրախորհրդարանը հինգշաբթի օրըն ընդունել է բանաձև, որում  Իրանին մեղադրել է  «մարդու իրավունքները խախտելու» մեջ: