Թադեի վանքի ուխտագնացությունը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ –ի՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում
(last modified Sat, 19 Dec 2020 10:25:41 GMT )
Դեկտեմբեր 19, 2020 13:55 Asia/Tehran

2020 թվականի դեկտեմբերի 17-ին ,Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության» պաշտպանության կոնվենցիաի 15-րդ առցանց նստաշրջանին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ս.Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը գրանցեց ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Հայտի առաջարկը ներկայացվել է 2019 թվականին ,Իրանի մշակութային ժառանգության տուրիզմի և ձեռարվեստի նախարարությանը կից ՝Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի կողմից ,  հետագայում նույն հայտին է միացել նաև  Հայաստանի հանրապետությունը: Այդ մասին  է անդրադարձել Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն ճարտարապետ Շերլի Ավետյանը: