ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Բուժքույրերն այսօր առավել քան երբևէ սիրելի են ժողովրդի շրջանում
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Բուժքույրերն այսօր առավել քան երբևէ սիրելի են և մեծ պատիվ ունեն ժողովրդի մոտ»:
Շաբաթ օրը, սուրբ Զեյնաբի ծննդյան բարեբաստիկ տոնի և բուժքույրի օրվա առիթով ուղիղ եթերով հեռարձակված հեռուստատեսային ելույթում, մեծարգո առաջնորդն այս օրվա առիթով շնորհավորել է բոլոր բուժքույրերին և մաղթել աստվածային բարիքներ այս և հանդերձյալ կյանքում:
Մեծարգո այաթոլլահ Խամենեին նշել է, որ բուժքույրերը թե արագացնում են հիվանդների բուժման ընթացքը և օգնում նրանց առողջությանը և թե մի ջերմ խոսքով, ժպիտով ու բարությամբ հոգեկան անդորր են պատճառում հիվանդին:
Նա հավաստիացրել է, որ այսօր բուժքույրերը բժիշկների գործընկերն են, հանգամանք, որ շատ պետք է կարևորվի:
Իսլամական հեղափոխության նորին վսեմություն առաջնորդը ցավակցություն է հայտնել ընտանիքներին, որոնք կորոնավիրուսի պատճառով հարազատ են կորցրել և բարձրյալն Աստծուց հայցել է իր լույսերում հանգչեցնի այդ նվիրյալ ու անձնուրաց անձանց: