ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Բուժքույրերն այսօր առավել քան երբևէ սիրելի են ժողովրդի շրջանում
https://parstoday.ir/hy/news/iran-i129950-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդ._Բուժքույրերն_այսօր_առավել_քան_երբևէ_սիրելի_են_ժողովրդի_շրջանում
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Բուժքույրերն այսօր առավել քան երբևէ սիրելի են և մեծ պատիվ ունեն ժողովրդի մոտ»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 20, 2020 08:30 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Բուժքույրերն այսօր առավել քան երբևէ սիրելի են և մեծ պատիվ ունեն ժողովրդի մոտ»:

Շաբաթ օրը, սուրբ Զեյնաբի ծննդյան բարեբաստիկ տոնի և բուժքույրի օրվա առիթով ուղիղ եթերով հեռարձակված հեռուստատեսային ելույթում, մեծարգո առաջնորդն այս օրվա առիթով շնորհավորել է բոլոր բուժքույրերին և մաղթել աստվածային բարիքներ այս և հանդերձյալ կյանքում:

Մեծարգո այաթոլլահ Խամենեին նշել է, որ բուժքույրերը թե արագացնում են հիվանդների բուժման ընթացքը և օգնում նրանց  առողջությանը և թե մի ջերմ խոսքով, ժպիտով ու բարությամբ հոգեկան անդորր են պատճառում հիվանդին:

Նա հավաստիացրել է, որ այսօր բուժքույրերը բժիշկների գործընկերն են, հանգամանք, որ շատ պետք է կարևորվի:

Իսլամական հեղափոխության նորին վսեմություն առաջնորդը ցավակցություն է հայտնել ընտանիքներին, որոնք կորոնավիրուսի պատճառով հարազատ են կորցրել և բարձրյալն Աստծուց հայցել է իր լույսերում հանգչեցնի այդ նվիրյալ ու անձնուրաց անձանց: